Լրահոս

13.06.2012 14:55


Թունիսի նախկին նախագահը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Թունիսի նախկին նախագահը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին մեղավոր է ճանաչվել ցուցարարների սպանությունը կազմակերպելու գործում ու դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Դատախազությունը մեղադրյալի համար մահապատիժ էր պահանջում։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Բեն Ալիի դատավճիռը հրապարակվել է հեռակա կարգով, քանի որ Թունիսի նախկին նախագահն այժմ թաքնվում է Սաուդյան Արաբիայում։

Նշենք, որ դատարանն առաջին անգամը չէ, որ մեղադրական վճիռ է կայացնում Բեն Ալիի նկատմամբ։ Ավելի վաղ նա մեղավոր է ճանաչվել պետական ունեցվածքը խոշոր չափերով յուրացնելու (35 տարվա ազատազրկման վճիռ), թմրանյութերի ու զինամթերքի ապօրինի շրջանառման (15 տարվա ազատազրկում) և խարդախության ու կոռուպցիայի   (16 տարվա ազատազրկում) համար։

Ինքը՝ Բեն Ալին, հայտարարել է, թե այդ դատավարությունն օրենքի հետ ոչ մի կապ չունի, այդ ամենը «ֆարս» է և այլն։ Միաժամանակ, նա մտադիր չէ վերադառնալ հայրենիք։

Հիշեցնենք, որ Թունիսը դարձավ առաջին արաբական պետությունը, որտեղ 2011թ. սկզբին ժողովրդական հեղափոխությունների ալիք անցավ։ Թունիսից հեղափոխական ալիքը տարածվեց Եգիպտոսի, Եմենի ու Լիբիայի վրա։ Բահրեյնում ապստամբությունը դաժանորեն ճնշվեց։

Այս խորագրի վերջին նյութերը